• Latest news

Աշխարհում դիաբետով հիվանդների թիվը մինչեւ 2050 թվականը  ավելի քան երկու անգամ կավելանա. ուսումնասիրություն

23 հունիսի, 2023  14:55

Աշխարհում դիաբետով պացիենտների թիվը մինչեւ 2050 թվականը ավելի քան երկու անգամ կավելանա՝ հասնելով 1,3 միլիարդի, ինչը պայմանավորված է կառուցվածքային ռասիզմով եւ երկրների միջեւ հսկայական անհավասարությամբ, ուրբաթ նշվում է նոր ուսումնասիրության մեջ։

Մինչեւ 2050 թվականի կանխատեսման համաշխարհային տվյալների առավել համապարփակ վերլուծության համաձայն՝ այս քրոնիկ հիվանդությամբ պացիենտների թիվը աշխարհի յուրաքանչյուր երկրներում կավելանա։

Ըստ գնահատականների՝ մոտ 529 միլիոն մարդ արդեն ունի դիաբետ, որը մահացության եւ հաշմանդամության 10 հիմնական պատճառներից մեկն է: Lancet ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ երեք տասնամյակից էլ քիչ ժամանակ անց այդ թիվը, որի 95 տոկոսը կազմում է 2-րդ տիպի դիաբետը, կհասնի 1,3 միլիարդ մարդու, նշվում է հետազոտության մեջ:

Մարմնի զանգածի բարձր ինդեքսը՝ ավելորդ քաշի ցուցանիշը, կապված է դիաբետի պատճառով գրանցված մահերի եւ հաշմանդամության հետ։ Մյուս գործոնները կապված են եղել դիետայի, ֆիզիկական վարժությունների, ծխելու եւ ալկոհոլի հետ։

Հետազոտության մեջ նշվում է նաեւ, որ 2045 թվականին դիաբետ ունեցող  չափահասների երեք քառորդը բաժին կընկնի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին։

Սակայն  նույնիսկ հարուստ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, դիաբետով հիվանդացության մակարդակը գրեթե 1,5 անգամ բարձր է փոքրամասնությունների՝ սեւամորթ, իսպանալեզու, ասիացի բնակչության կամ բնիկ ամերիկացիների շրջանում, նշվում է հետազոտությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է